Սպիտակ տան նախկին աշխատակցուհի եւ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնին գրեթե իմպիչմենտի հասցրած աղմկալի սկանդալի մասնակից Մոնիկա Լեւինսկին որոշել է պատմել անցած-գնացած օրերին մասին։
Ներկայումս 40-ամյա Լեւինսկին քսան տարեկան էր, երբ սկսվեց «փոխհամաձայնեցված կապ» նախագահ Քլինթոնի հետ:
Նրա անկեղծացումները հրապարակվել են ամերիկյան Vanity Fair ամսագրի կայքում:
«Իհարկե, իմ տնօրենն օգտագործել է ինձ, սակայն կարող եմ վստահ ասել, որ մեր հարաբերությունները փոխհամաձայնության վրա էին հիմնված», - գրել է Լեւինսկին: Նա նշել է, որ «ցանկացած չարաշահում տեղի էր ունեցել արդեն հետո», երբ իրեն մեղադրել էին` «նախագահի բարձր դիրքը պաշտպանելու համար»:
«Ես խորապես ափսոսում եմ այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել իմ եւ նախագահ Քլինթոնի միջեւ», - ընդգծել է Լեւինսկին:
Լեւինսկին պնդում է, որ Քլինթոնի աշխատակազմը, դատախազությունը եւ մամուլը իր վրա «ամոթի խարան» են դրել, որն ազդել է իր հետագա ողջ կյանքի վրա: Ըստ 40-ամյա կնոջ՝ ինքը երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել: Ընկերությունները չէին ցանկացել հետը գործ ունենալ` իր վատ համբավի պատճառով:


























