ԱՄՆ-ի  պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը Ուկրաինայի հարավ-արեւելքում կիրառում է Ղրիմի նույն սցենարը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը

«Սկզբում անկարգություններ եք հրահրում քաղաքներում, հետո վախեցնում տեղի բնակչությանը եւ անկախության կեղծ հանրաքվեներ անցկացնում»,- սխեման նկարագրել է Նուլանդը։

Նա նաեւ անդրադարձել է ռուսական քաղաքացիական հասարակության վիճակին։

«Ուկրաինայում ռուսական կառավարության անխնա գործողությունները միջազգային ուշադրությունը շեղեցին Ռուսաստանում քաղաքացիական հասարակության նկատմամբ նոր ճնշումներից: Պուտինի բանաձեւը պարզ է՝  միջամտություններ դրսում, ճնշումներ՝ տանը»,- հայտարարել է Նուլանդը։