ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, որ Պենտագոնը մտադիր է ամրապնդվել Արկտիկական տարածաշրջանում, որտեղ հակամարտությունների պոտենցիալ կա:

«Հսկայական սառցաբեկորների հալումը նոր ծովային ուղիների բացահայտման եւ բնական ռեսուրսների հետախուզության, նաեւ էնեգետիկայի եւ առեւտրի ոլորտում  հնարավորություններ է բացում, որն Արկտիկայում հակամարտության պոտենցիալ վտանգ է պարունակում»,-ասել է Հեյգելը՝ հանդես գալով Չիկագոյի միջազգային հարաբերությունների խորհրդում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Պաշտպանության նախարարությունն ամրապնդում է իր ներկայությունը տարածաշրջանում եւ քննարկում հարցը, թե ինչ հնարավորություններ են պետք հետագայում այնտեղ գործելու համար»,-ասել է նախարարը:

Արկտիկայի նկատմամբ հետաքրքրությունը աշխարհում տարեցտարի աճում է, այն առաջնահերթություններից մեկն է նաեւ Ռուսաստանի համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում ապրիլին հանձնարարել է Արկտիկայի ռուսական հատվածում նոր սերնդի սուզանավերի միասնական համակարգ ստեղծել եւ ամրապնդել սահմանը: Բացի այդ, նա պահանջել է նաեւ պաշտպանել Արկտիկայի ռուսական հատվածի ածխաջրածնով հարուստ մայրցամաքային յուրաքանչյուր շելֆը եւ ծովային ջրերը։

Բացի ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, արկտիկական սեկտոր ունեն նաեւ Կանադան, Նորվեգիան եւ Դանիան (Գրենլանդիա):