Լոռիում շարունակվում են ավելի քան երկու շաբաթ անհետ կորած 77-ամյա Վլադիմիր Մկրտչյանի որոնողական աշխատանքները: Այս մասին NEWS.am-ին ասաց ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

«Որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն ապարդյուն: Ոչ մի հետք՝ հագուստի կամ կոշիկ չենք գտել: Ամբողջ տարածքը սանրել ենք, բայց ոչինչ չենք գտել: Այսօր նորից նայելու ենք նույն տարածքը»,- ասաց նա:

Աղումյանի խոսքով՝ ստուգվել են նաեւ մոտական բոլոր գյուղերի տները, հարցաքննվել են բնակիչները, սակայն ոչ մեկը 77-ամյա ծերունուն չի տեսել: Որոնողական աշխատանքներին մասնակցում է նաեւ Վրաստանի ոստիկանությունը:

Նշենք, որ Վլադիմիր Մկրտչյանը վերջերս էր Օդեսայից վերադարձել եւ ապրիլի 21-ին մեկնել էր հայրենի Սվերդլով գյուղ՝ այցելելու ծնողների շիրիմին եւ շրջելու մանկությունն անցկացրած տարածքներում: