Մայիս ամսվա ընթացքում Ուկրաինան կարող է 6 մլրդ ԱՄՆ դոլարի չափով օգնություն ստանալ:

ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դենիել Գլեյզերը նշել է, որ հիշյալ գումարի շուրջ 50 տոկոսը Արժույթի Միջազգային Հիմնադրամից ստացված միջոցներն են կազմելու:

Ակնկալվում է, որ 3,2 մլրդ դոլարը ԱՄՀ-ն կհատկացնի, նշել է ահաբեկչության ֆինանսավորման եւ ֆինանսական հետախուզության հարցերով պատասխանատու աշխատակիցը: Մնացած 2,7 միլիարդը «ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՀԲ-ն, Ճապոնիան եւ Կանադան կտրամադրեն», հայտարարել է ամերիկացի մասնագետը:

Նրա խոսքով, Արեւմուտքը մտադիր է երկու տարվա ընթացքում ֆինանսական օգնության տեսքով 27 մլրդ ԱՄՆ դոլար հատկացնել Ուկրաինային: