Ուկրաինայի Սլավյանսկի ծայրամասի անցակետում մարտ է ընթանում , հակաահաբեկչական գործողության մասնակիցները ուժով պահում են զինված անձանց խմբին, որը փորձում է դուրս պրծնել քաղաքից: Այս մասին Facebook-ում գրել է ուկրաինական «Տեղեկատվական դիմադրության» նախաձեռնող Դմիտրի Տիմչուկը:
«Տեղեկատվական դիմադրության» խմբի օպերատիվ տվյալներով՝ Սլավյանսկի ծայրամասում մարտ է ընթանում: Ահաբեկիչների խումբն առավոտյան կողմ փորձել է դուրս պրծնել քաղաքից (փախուստի ծրագրերի մասին երեկ էինք հայտնել): Փորձը կանխվել է հակաահաբեկչական գործողության մասնակիցների ուժերով: Այժմ անցակետերից մեկում դիմակայությունը շարունակվում է», - գրել է նա:
«Ուկրաինայի ուժայինների շարքերում այս պահի դրությամբ (8:50) կորուստներ չկան: Ահաբեկիչների շարքերում կորուստների մասին տեղեկություններ հայտնի չեն», - հավելում է Տիմչուկը:


























