Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմնում (ք. Էդմոնտոն) մայիսի 5-ին, առաջին անգամ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արարողությանը մասնակցել են Ալբերտայի նահանգի վարչապետ Դեյվ Հենկոկը, Ալբերտայի օրենսդիր մարմնի խոսնակ Ջին Զվոզդեսկին, նահանգի ընդդիմության առաջնորդ Դանիելա Սմիթը, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել մի շարք պաշտոնյաներ, ընթերցվեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ուղերձը:

Ալբերտայի օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները կրելու են ամենամյա բնույթ: