Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մայիսի 6-ին, նորանշանակ բոլոր նախարարներին ուղարկել է  2013 թվականի մարդու իրավունքների  վիճակի մասին իր զեկույցի համապատասխան բաժինները: Յուրաքանչյուր նախարարի ներկայացվել է  իր կառավարման ոլորտում  նախորդ տարի  հայտնաբերված մարդու  իրավունքներին առնչվող  համակարգային խնդիրները:

Օմբուդսմենը նորանշանակ  Նախարարներին առաջարկել է Տարեկան զեկույցում ներառված խնդիրների լուծումներն  ընդգրկել  նոր Կառավարության ծրագրում եւ ապագա գործունեության  առաջնահերթություններում:

Օմբուդսմենը հուսով է, որ  զեկույցում վերհանված 182 համակարգային  խնդիրների զգալի մասը 2014 թվականին  կստանան իրենց համարժեք լուծումները: