Էներգետիկայի եւ բնական պաշարների արդեն նախկին նախարար Արմեն Մովսիսյանը չի բացառում, որ կնշանակվի նախարարի խորհրդական:

«Կնշանակվեմ, կիմանանք: Ինչու ոչ, հնարավոր է խորհրդական դառնամ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդեն նախկին նախարարը՝ հավելելով, որ այս պահին հանգստանում է:

Թե հատկապես որ նախարարի խորհրդական ինքը կհամաձայնվի լինել, Արմեն Մովսիսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով միայն, որ «ամեն դեպքում իր համար կարեւոր է, թե ում խորհրդականը կնշանակվի»:

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Սովորության համաձայն՝ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ նախարարներին փորձում է ամեն կերպ տեղավորել աշխատանքի։

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արմեն Մովսիսյանն առաջիկա օրերին կհամալրի այն պաշտոնյաների ցանկը, ովքեր նախարարական պորտֆելներից հետո անցել են խորհրդականի պաշտոնների»: