Ուկրաինացի ուժայինները երկրի հարավ-արեւելքում հակաահաբեկչական գործողության ընթացքում ազատել են Մարիուպոլի քաղաքային խորհրդի շենքը: Համապատասխան տեղեկատվությունը տեղադրվել է քաղաքի պաշտոնական կայքում:
«Ներկայումս քաղխորհրդի շենքում աշխատում է տեխնիկան: Աշխատանքային հագուստով մարդիկ քանդում են բարիկադները, անվադողերը դնում են բեռնատարների մեջ: Քաղխորհրդի երկու կողմերից էքսկավատորներ են աշխատում: Շենքի մոտ մի քանի ոստիկանական մեքենա է կանգնած»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ շենքը ռուսամետ զինյալներից ազատվել է առավոտյան կողմ: Մոտակա շենքերից կրակոցների ձայներ չեն լսել:
«Քաղաքի կենտրոնում քաղխորհրդի շենքից ոչ հեռու հերթապահություն են իրականացրել շտապօգնության բրիգադները, սակայն ոչ ոք օգնության չի դիմել: Այս գիշեր որչ մի հրազենային վնասվածք չի արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:


























