Երկար տարիներ Եվրոպայում աչք են փակել ֆաշիզմի գաղափարախոսության վերածննդի նախանշանների վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք թույլ չենք տա, որ ֆաշիզմը վերածնվի Եվրոպայում, ու առավել եւս` Ռուսաստանի Դաշնությունում»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, ընդգծել է Լավրովը:
«Եվրոպայում աչք են փակում այն հանգամանքի վրա, որ հիշյալ գաղափարախոսության կողմնակիցների հավաքագրում է ընթանում, բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում, ոչ թե հասարակ երթ է` կարգախոսներով, այլ` ֆաշիզմի «կենդանի» արտահայտում»,- ասել է ԱԳ նախարարը:
«Օդեսայում պատահածն իսկական ֆաշիզմն էր, եւ մենք թույլ չենք տալու, որ հետաքննությունը կոծկվի, հասնելու ենք նրան, որ ճշմարտությունն ի հայտ գա»,- ընգծել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, Կիեւի իշխանությունները «կանխամտածված կերպով» կոծկում են փաստերը: Մոսկվան հասնելու է նրան, որ «ճշմարտության եւ ոչ մի կաթիլ չկարողանա խուսափել հրապարակայնությունից»:
Հիշեցնենք` Ուկրաինայի Օդեսա քաղաքում մայիսի 2-ին տեղի ունեցած անկարգությունների եւ հրդեհի արդյունքում 46 մարդ էր մահացել, եւս 200-ը բուժօգնության էին դիմել:

























