Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Մովսիսյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ մինչ այդ Արմեն Մովսիսյանը Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն էր: Այժմ այդ պաշտոնում նշանակվել է Երվանդ Զախարյանը: