Հայաստանում հանցագործությունների թիվը շեշտակիորեն աճել է:

ՀՀ Ոստիկանության փոխանցմամբ՝ 2009թ. առաջին կիսամյակում 2008թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ աճել է հանցագործությունների թիվը՝ 71,3 տոկոս կամ 2851 դեպք (2008 թ. 1-ին կիսամյակում` 3998, 2009 թ. 1-ին կիսամյակում` 6849):

2009թ. առաջին կիսամյակում 100 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 213, իսկ 2008թ. 6 ամսում` 124: Հանցավորության մակարդակը բարձր է Երեւանում (316), Լոռիում (229) առավել ցածր` Շիրակում (133), Արագածոտնում (134), Գեղարքունիքում (136) եւ Արարատում (137):

63,2 տոկոսով (1681-ից 2743) աճել է ծանր եւ 48,3 տոկոսով առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակը (87-ից 129):