Ֆրանսիայի նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ոչ թե մասնակցելու է Կարֆուր հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու եւ բացվելու է Կարֆուրի առաջին հիպերմարկետը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՝ անդրադառնալով վերջին օրերին հայկական մամուլում տարածված տեղեկություններին, թե Ֆրանսուա Օլանդը Երեւանում մասնակցելու է Կարֆուր հիպերմարկետի բացմանը:
«Այս մասին հայտարարվել է մայիսի 6-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցած Ֆրանսիայի նախագահի երկու խորհրդականների ճեպազրույցի ընթացքում, որին հայ ֆրանսախոս լրագրողները հետեւելու հնարավորություն ունեցան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հեռախոսակապի միջոցով»,-ասված է հաղորդագրությունում:


























