Հայաստանում ցրտահարության հետեւանքով կարող է ցածր լինել խաղողի մի քանի տեսակների բերքը: Այս մասին մայիսի 7-ին լրագրողներին ասել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար  Գառնիկ Պետրոսյանը՝ հայտնելով մարտի 30-31-ին հանրապետությունում գրանցված ցրտահարությունների հետեւանքով հասցված վնասի չափը:

Ըստ նրա՝ ցրտահարությունից տուժել են արդեն բացված ողկույզները. «Բայց դրանց փոխարեն նորերն են բացվում, ուստի կարծում եմ՝ խաղողի անբավարարություն չենք զգա: Վնաս կարող են կրած լինել մի քանի տեսակներ», - նշել է Պետրոսյանը:

Դեղձի, ինչպես նաեւ կեռասի եւ սալորի բերքի էական  կորուստ չկա: Նոր կարտոֆիլի եւ կաղամբի բերքի պակաս չի դիտվի: