Մայիսի 8-ին, առավոտյան ժամը 9-ին ԵԿՄ-ն կլինի Եռաբլուրում: Երկրապահական պատվիրակությունները նույն պահին կայցելեն Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում տեղադրված` Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձաններ, եղբայրական գերեզմաններ:
Այս տարի առաջին անգամ Երկրապահ կամավորականի օրվա կապակցությամբ Մայր տաճարում եւ հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվելու է սուրբ պատարագ` ազատամարտի զոհերի հոգիների հանգստյան համար: ԵԿՄ վարչությունը մայիսի 8-ին ժամը 11-ին ներկա կլինի պատարագին Մայր տաճարում: Երկրապահական պատվիրակությունները նույն պահին կմասնակցեն պատարագների Հանրապետության, Արցախի, Սփյուռքի տարբեր եկեղեցիներում:
Հիշեցնենք, որ 1992-ի հենց այդ օրն ազատագրվեց Շուշին:




























