ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին կազմել է 413.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.47 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 575.38 դրամ (նվազել է 0.82 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.64 դրամ (աճել է 0.02 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 701.44 դրամ (աճել է 0.16 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 17,044.07 դրամ, արծաթը՝ 255.01 դրամ, պլատինը՝ 18,956.34 դրամ։
Մայիսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2 700 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:


























