Փրկարար ծառայությունը մայիսի 7-ին, ժամը 21.30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Քաջարան - Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան – Մեղրի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի (32OS736 պ/հ) ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ.-ը ծնվ.1978թ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը մոտ՝ 50-60 մ, ինչից Բ. Գ.-ը (ծնվ.1985թ.) եւ Ռ. Հ.-ը (ծնվ.1935թ.) տեղում զոհվել են:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ուղեւորներ Գ. Բ.-ին եւ Մ. Խ.-ին (ծնվ.1982թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Քաջարանի Բբժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Բ.Գ.-ի եւ Ռ.Հ.-ի դիերը եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: