«Կարգին, ցենտր տղա ա, իմ ընգերն ա, ու մենք իրար հետ շատ լավ ենք, լավ էլ կաշխատի»,- երեկ «Հրապարակի» լրագրողի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանի` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար նշանակվելու մասին ասել է հանրահայտ Նովոն՝ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը:

Լրագրողի հարցից՝ «Պատրա՞ստ եք ենթարկվել Բաղդասարյանի հրահանգներին», Նովոն բարկացել է. «Դու արդեն բզբզում ես, պրովոկացիոն հարցեր ես տալիս: Ասի՝ իմ ընգերն ա ու լավ կաշխատի»: