«Հրապարակը» գրում է. «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը յուրօրինակ մոտեցում ունի կադրային հարցերում: Սովորաբար, նախարարները 100 օրվա լռության եւ ինքնադրսեւորման իրավունք են ունենում: Նորանշանակ նախարարն այն տարածել է նաեւ իր աշխատողների վրա:

Նեղ շրջանակում նա հայտարարել է, որ ունի հավատարիմ մարդիկ, թիմ, քանի որ երկար ժամանակ դասախոսական գործունեություն է ծավալել եւ աշխատանքային հարուստ փորձ ունի, սակայն չի շտապելու իր թիմը բերել համակարգ եւ 100 օր ժամանակ է տալու նախարարության աշխատակիցներին:

Այդ ընթացքում նա ուշի ուշով  հետեւելու է նրանց, եւ եթե  վերջիններս աչքի ընկնեն լավ աշխատանքով, ապա կմնան իրենց տեղերում: Մյուսները կհեռանան»: