ՌԴ պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ՆԱՏՕ-ն բավական փող չունի Արեւելյան Եվրոպայում զորքերի մշտական տեղակայման համար, գրում է «Կոմերսանտ» թերթը:
«Արեւելյան Եվրոպա մշտական զորքեր մտցնելը զգալի ֆինանսական ծախսերի հետ է կապված, եւ մենք կարծում ենք, որ դաշինքի բյուջեն դրան չի բավարարի», — բացատրել է գերատեսչության աղբյուրը:
Նա նաեւ նշել է, որ այն երկրները, որտեղ դաշինքը ցանկանում է տեղակայել իր զորքերը, սահմանակից են Ռուսաստանի Արեւմտյան ռազմական շրջանին, որն այսօր ամենահամալրվածներից մեկն է ` ինչպես ցամաքային զորքերով, այնպես էլ հակաօդային պաշտպանության համակարգերով:




























