Կառավարությունն առաջարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը քննարկել խորհրդարանի արտահերթ նիստում: Այս մասին Գործադիրի մայիսի 8-ի նիստում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Առաջարկվել է նիստը նշանակել մայիսի 12-ի ցերեկը: Նիստի օրակարգում ներառվելու են նաեւ մի շարք այլ օրինագծեր: Առաջին ընթերցմամբ օրինագիծն արդեն քննարկվել է հերթական նիստում:
Հիշեցնենք, Ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական Դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ Սահմանադրությանը չհամապատասխանող էր ճանաչել եւ մինչեւ սեպտեմների 30-ը օրենսդրությունը փոխելու պահանջ ներկայացրել: Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանի նոր կառավարությունը հայտարարել էր հիշյալ վճարումները ժամանակավորապես կամավոր սկզբունքով թողնելու եւ մինչ նշված վերջնաժամկետը նոր օրինագիծ մշակելու պատրաստակամության մասին:




























