ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին կազմել է 413.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.10 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 576.07 դրամ (աճել է 0.69 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.82 դրամ (աճել է 0.18 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 700.85 դրամ (նվազել է 0.59 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 17,216.54 դրամ, արծաթը՝ 260.9 դրամ, պլատինը՝ 19,169.34 դրամ։
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.5 դրամ:




























