Հայաստանի կառավարությունն առաջարկում է մասամբ վերացնել փոքր ՀԷԿ-երի արտոնյալ սակագները: «Էներգետիկայի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները ներառվել են Հայաստանի խորհրդարանի մայիսի 12-ի արտահերթ նիստի օրակարգում:
Օրինագծի համաձայն՝ փոքր ՀԷԿ-երի համար պահպանվում է 15 տարվա ընթացքում էլեկտրաէներգիան երաշխավորված սակագնով վաճառելու իրավունքը: Մյուս վերականգնվող աղբյուրների համար(հողմակայաններ, արեւային կայաններ, գեոջերմային կայաններ, բիոզանգվածի վրա հիմնված) ժամկետը 20 տարի է: Ժամկետները գործում են առաջին արտոնագրի տրամադրումից հետո, այսինքն երկարացնել այն հնարավոր չէ: Դրանից հետո կայանններն իրենց սակագները ձեւավորելու են «Էլեկտրոցանցի» հետ շուկայական հարաբերություններին համաձայն:
Ժամկետի ավարտին նախատեսվում երկամյա անցումային շրջան՝ մինչեւ 2016թ.-ի հուլիսի 1-ը: Մինչ այդ Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը պետք է կառավարության հետ քննարկի էլեկտրաէներգիայի առքուվաճառքի մասնակի օրինականացման պայմանները վերականգնվող աղբյուրներից:
Նշենք, փոքր ՀԷԿ-երի շինարարությունը սկսվել է 1999-2000թթ., դրանցից շատերի անունը կապված է հայտնի գործարարների եւ պատգամավորների անունների հետ: Դրանց տարածմանն օգնել է 17.2 դրամ արտոնյալ սակագինն առանց ԱԱՀ-ի: Համեմատության համար նշենք, որ այլ հիդրոէներգետիկայի օբյեկտների համար (Սեւան-Հրազդանի եւ Որոտանի կասկադներ) սակագները սահմանվել են մոտ 0.8 եւ 6.8 դրամ:
Հողմակայանների համար սակագինը կազմում է 35 դրամ, սակայն երկու ընկերությունները, որոնք պատրաստվում են հողմակայաններ կառուցել, իրենց համար ընդունելի են համարում 45-50 դրամ սակագները: Երկու նախագծեր(Զոդի եւ Քարախաչի հողմակայաններ) տարիներով դադարեցված են:




























