Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է խախտման 9 դեպք:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե երեւույթը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված հսկողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հանգստյան օրերին ոչ սահմանված վայրերում կազմակերպվող առեւտրի կանխարգելմանը:




























