Ամերիկյան անօդաչու ինքնաթիռի հրետակոծության հետեւանքով սպանվել է պակիստանյան թալիբների առաջնորդ Բայթուլլա Մեհսուդի կինը: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին գիշերը, երբ հարված է հասցվել թալիբների առաջնորդի աներոջ տանը:
Ընտանիքի մտերիմները հաստատել են, որ սպանվել է առաջնորդի երկու կանանցից մեկը, նաեւ երկու գրոհային: Հարձակման պահին Մեհսուդը տանը չի եղել: Բեյսուլլա Մեհսուդը համարվում է Պակիստանում պետության թիվ մեկ թշնամին: ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլար են խոստացել նրա գլխի համար:


























