Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ գրեթե լուծել է սոցիալական նշանակության ապրանքների ներկրման տուրքերի հարցը:  Այս մասին մայիսի 13-ին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Բանակցությունների ավարտի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ: «Բայց ինձ թվում է՝ դա մեծ նշանակություն չունի: Մեկ շաբաթ շուտ կամ ուշ լինելը կարծում եմ քիչ բան  է փոխում», - հավելել է Ճշմարիտյանը:

Ըստ նրա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բանակցություններն ավարտական փուլում են, իսկ մաքսատուրքերի գանձումներ ցուցակը կարելի է համաձայնեցված համարել: Ընդհանուր առմամբ, Հայաստանը կարող է մոտ 800 ապրանքների մասով  ազատվել ՄՄ-ում գործող տուրքերից: Նախարարը  հերքեց լուրերը, թե Եվրասիական  տնտեսական հանձնաժողովը  ցուցակը կրճատել է 400-ի:

Նշենք, սոցիալական նշանակության ապրանքները, որոնք Հայաստանը ներկրում է ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից, ներառում են ավտոմեքենաները, շաքարը, թռչնամիսը, բրինձը, դեղերի մեծ մասը եւ այլն: