Հայաստանը ցանկանում է մաքսային ընթացակարգերի առավելագույն տեւողությունը 4 ժամի հասցնել: Մայիսի 13-ին խորհրդարանում այս հայտարարությամբ է հանդես եկել Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով, այդ քայլի հիմքում եվրոպական երկրների` բեռի ստուգման եւ ձեւակերպման փորձն է ընկած: 

Միրումյանի խոսքով, մինչ այժմ բեռի ստուգումը, նույնիսկ ռիսկի ցածր մակարդակի կամ կասկածների բացակայության պարագայում, կարող էի անհամեմատ երկար ժամանակ զբաղեցնել` մի քանի ժամից մինչեւ 1,5-2 օր: «Մեր նպատակն է խնայել ժամանակը թե մեր, եւ թե բիզնեսի համար»,- հայտարարել է նա: