Հայաստանից Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը ժամանակավորապես կանգ է առել: Այս մասին մայիսի 14-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի էներգետիկային եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա ընդգծել է, որ զուտ տեխնիկապես նախագիծը շարունակում է գործող մնալ: Ծագած բարդությունները ֆինանսական բնույթ ունեն` իրանական շինարարական կապալառուի` Սանիր ընկերության ֆինանսավորող բանկից, որ նույնպես իրականական է, միջոցների ստացման հետ կապված:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցին փոխնախարարը նշել է, որ հիշյալ հարցով Հայաստանի ֆինանսական կառույցներն են զբաղվում: «Այնպես որ չեմ կարող ասել, թե ինչ ժամկետներում հարցը կկարգավորվի», - նշել է Արեգ Գալստյանը:

Ներկայումս Հայաստանի եւ Իրանի միջեւ յուրաքանչյուրը 220 կՎտ լարումով երկու էլեկտրահաղորդման գծեր են գործում: Երրորդ գծի (400 կՎտ լարմամբ) հետ միասին դրանք նրանք նկատելիորեն կթեթեւացնեն իրանական գազի դիմաց հայկական էլեկտրաէներգիայի արտահանումը: Գծերի շինարարության մասին պայմանագիրը իրանական կողմի հետ դեռեւս 2004թ.-ին է ստորագրվել, սակայն գործարքի իրականացումն ավելի ուշ հետաձգվել է: