17 տարեկան աղջկա հետ ամուսնացած 71 ամյա թուրք գործարարը ասել է, որ եթե գտել է, ինչու՞ չպիտի վերցնի, մի թե՞ հիմար է։ Այս մասին գրում է թուրքական «Haberturk» կայքէջը։
17 ամյա Նազլըջանի հետ ամուսնացած գործարարը հանդես է եկել բացատրությամբ, որում ասել է. "Եթե ես լինեի որոշողը՝ ամուսնության շեմը 18-ից կիջեցնեի 15-ի։ Ես 18 տարեկան կին եթե գտնեմ ինչու՞ չպիտի վերցնեմ, մի թե՞ հիմար եմ։ 71 տարեկան եմ եւ պետք է, որ մեկը հոգ տանի իմ մասին։ 70 տարեկան կնոջ հետ ամուսնանամ՝ նա՞ է ինձ նայելու, թե՞ ես նրան։ Եթե տնային ծառայող վերցնեմ, գիշերը ինձ չի նայելու։ Եթե ես ամուսնության դիմաց մի գրոշ տվել եմ Նազլըջանի ընտանիքին, ուրեմն ես աշխարհի ամենաաննամուս մարդն եմ։ Դրանք բոլորը բամբասանքներ են։ Ես երջանիկ եմ, Նազլըջանը նույնպես երջանիկ է։ Նմանը իմ կյանքում չեմ տեսել։ Ես իմ երեխաներին էլ եմ սիրում։ Ինձ չեն զանգում, բայց կարճ ժամանակ հետո կրկին կտեսնվենք։ Հալիս Թոփրակի աղջիկները պնդում են, որ դա ամուսնություն չէ, այլ առքուվաճառք է, եւ դատարան են դիմել ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար։



















