Նախագահի փորձերը հայ-թուրքական հարաբերություններ սկսելու եւ քայլերը արձանագրությունների վավերացումը կասեցնելու առումով շատ նուրբ եւ կտրուկ էին։ Մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

«Այլ խնդիրների հետ կապված՝ թուրքական կողմն անընդհատ ուզում էր տրանսֆորմացիաների ենթարկել արձանագրությունները, սակայն նախագահը շատ կտրուկ եւ սիրուն քայլ կատարեց։ Հայաստանի Հանրապետությունը սառեցրեց դրանք մինչեւ այն պահը, որ հակառակ կողմը կարող է հասկանալ, թե դրանք պետք է վավերացվեն, եւ ընդհանրապես հարեւանության գործընթացը պետք է սկսվի առանց որեւէ ուրիշ խոսակցության, առանց նախապայմանների»,- անդրառանալով հայ-թուրքական հաշտեցման գործընթացին՝ ասաց ԲՀԿ ներկայացուցիչը։

ԱԺ պատգամավորը գոհ է, որ Հայաստանը դեռ մնում է գործընթացի մեջ, եւ արձանագրություններից հետ չեն վերցվել ստորագրությունները։