«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, մայիսի 9-ին ժամը 10-ից մինչև մայիսի 10-ը ժամը 10-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Դեմիրճյան, Ջրաշատի, Պիոներական, Իսրայելյան, Այգեձոր, Անտառային փողոցների, Բաղրամյան և Պռոշյան փողոցների իրենց նրբանցքներով, Կոնդ, Կոզեռն թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: