Խորհրդարանական մեծամասնությունը` ի դեմս ՀՀԿ պատգամավորների, երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Օրինագծին կողմ են արտահայտվել 67 պատգամավորներ, դեմ` 18, ձեռնպահ` 29, հաղորդում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը:
Նախքան քվեարկության մեկնարկը ՕԵԿ խմբակցության անդամ Հավհաննես Մարգարյանը հայտարարել է, որ կուսակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ իրենց ներկայացրած փոփոխությունները չեն ընդունվել:
Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվող քայլերը (կուտակային կենսաթոշակային վճարումներից հրաժարման դեպքում նախատեսված տուգանքների չեղարկում) ժամանակավոր են լինելու` մինչ Սահմադրական դատարանի ապրիլի 2-ի վճռին համապատասխան նոր օրենդրության ընդունումը: Օրենքների վերջնական փաթեթը պետք է մինչեւ սեպտեմբերի 30-ը ընդունվի: Այլ կերպ ասած` Հայաստանում հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ժամանակավորապես կամավոր կդառնա:
Նշենք, որ համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակված տարբերակի, կուտակային կենսաթոշակային համակարգից դուրս գալու համար քաղաքացիները պետք է վճարումներից հրաժարման մասին հայտարարագիր ներկայացնեն:



























