«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, մայիսի 16-18-ին, Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների (Գործատուների) միությունը եւ LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը կկազմակերպեն եւ կանցկացնեն «Կովկաս Շինարարություն եւ Վերանորոգում Էքսպո 2014» տասնմեկերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
«Կովկաս շինարարություն եւ վերանորոգում Էքսպո 2014» ցուցահանդեսը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ողջ տարածաշրջանում, որտեղ մասնակից 70-ից ավելի ընկերությունները ներկայացնում են ոլորտի տարբեր ապրանքներ եւ ծառայություններ: Հատկանշական է նաեւ գնալով մեծացող հետաքրքրությունը արտասահմանյան կազմակերպությունների կողմից Հայաստանի շինարարական ոլորտի նկատմամբ, իսկ այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է նոր բիզնես կապեր հաստատելու համար:
«Կովկաս Շինարարություն եւ Վերանորոգում Էքսպո 2014» ցուցահանդեսը մեծ իրադարձություն է մեր տարածաշրջանում եւ այս տարի այն կլինի աննախադեպ թե իր ընդգրկման ծավալներով, թե աշխարհագրությամբ, որն անշուշտ իր դրական ազդեցությունը կթողնի մեր երկրի տնտեսության զարգացման աճի, ինչպես նաեւ միջազգային կապերի ամրապնդման գործընթացում:
Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են.
1. Շինարարական տեխնոլոգիաներ
2. Շինանյութ
3. Շինարարական սարքավորումներ
4. Վերանորոգում
5. Երեսպատման նյութեր
6. Շինարարական գործիքներ
7. Նախագծում
8. Ինտերիերի եւ էքստերիերի դիզայն
9. Ջեռուցման համակարգեր
10. Շինարարական ծառայություններ
11. Օդափոխման համակարգեր
12. Լողավազաններ, սաունաներ, բուխարիներ
13. Փայտամշակման սարքավորումներ
14. Դռներ եւ պատուհաններ
15. Շինարարական քիմիա
16. Կերամիկա
17. Քարե սալիկներ
18. Հատակի ծածկեր
19. Լուսավորում
20. Սանտեխնիկա
21. Սառեցման համակարգեր
Ցուցահանդեսի նպատակները.
1. Ապրանքների, ծառայությունների ներկայացում
2. Նոր գործնական հարաբերությունների հաստատում



























