Հայաստանում ապակու երկրորդ խոշոր գործարանը՝   «Գլասս Վորլդ Քոմփանի» ՓԲԸ-ն վերազինման համար  4,1 միլիոն դոլար կներդնի:

Կառավարության մայիսի 15-ի նիստում  որոշում է կայացվել ընկերության ներմուծվող սարքավորումների համար  հետաձգել ԱԱՀ-ն:

Ներդրումային ծրագրի շրջանակում  ընկերությունը պատրաստվում է վերակառուցել գործարանի վառարաններից մեկը: Այդ նպատակով կազմակերպվել է սարքավորումների ներմուծում Իտալիայից: Քանի որ նախագծում ներդրումները գերազանցում են 200 միլիոն դրամը, կառավարությունը, ըստ գործող կանոնակարգի,  սահմանել է հետաձգել  ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ն: Ըստ 2013թ. արդյունքների՝ ընկերությունը 407-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում: