«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա մայիսի 5-ին հհ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Արարատի մարզի գյուղեր եւ ցրտահարությունից տուժած գյուղացիներին խոստացել էր աշխատանքներ տանել նրանց վարկերի ժամկետները երկարացնելու ուղղությամբ։
Երեկ ԿԲ նախագահ Արմեն Ջավադյանը մեզ հայտնեց, որ արդեն 4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած շուրջ 3500 տնտեսությունների, եւ այդ վարկերի ծավալը պետք է հասնի 8,9 միլիարդի։ Ինչ վերաբերում է մարման ժամկետների երկարաձգմանը, ապա ԿԲ նախագահի ասածներից պարզ դարձավ, որ նման գործընթաց գոնե առայժմ չկա։ Ջավադյանը սա բացատրեց նրանով, որ այդ ծավալների վարկերի վերաձեւակերպման համար ժամանակ է հարկավոր։ Իսկ գյուղացիները նոր վարկի տակ են ընկնում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























