Նոր Նորքի բազմաբնակարան շենքերի վերելակները սպասարկող ըկներությունը խիստ նախազուշացում է ստացել պետությունից: Մայիսի 16-ի նիստին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խիստ նախազգուշացում տվեց «Նոր Նորք վերելակ» ընկերությանը, որը սպասարկում է վարչական շրջանում առկա 592 վերելակներից 492-ը:

Վարույթը հարուցված էր մի քանի տասնյակ բնակիչների բողոքի հիման վրա. իրենց «լիֆտի վարձը» 35%-ով աճել էր: «Նոր Նորք վերելակը» գրավոր տեղեկացրել է հանձնաժողովին, որ վճարների բարձրացումը պայմանավորված էր ծախսերի (պահեստամասեր և այլն) ու հարկերի բարձրացմամբ: Սակայն Հանձնաժողովը, ստուգելով ընկերության ծախսերը, պարզել է, որ վճարի բարձրացումն անհիմն է:  ՏՄՊՊՀ-ի փաստարկներն ընկերության կողմից ընդունվել էին:

«Հաշվի առնելով այս փաստը` Հանձնաժողովը ձեռնպահ է մնացել տուգանքից` հայտարարելով խիստ նախազգուշացում», - ասաց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Միաժամանակ, ընկերությանը տրվել է մեկ շաբաթ, որպեսզի սպասարկման պայմանագրերում վճարը վերադարձնի նախկին մակարդակի:

Հիշեցնենք, Հանձնաժողովը թեժ գծի (010 54-40-04) միջոցով քաղաքացիներից մտապես ընդունում է դիմում-բողոքներ` կապված մրցակցային խնդիրների հետ: