Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում շինարարության ֆիզիկական ծավալւ կազմել է 0,7 տոկոս: Հիշեցնենք, որ 2008թ.-ին բնագավառն իր առավելագույն նշանակությանը հասավ՝ 858,7 մլրդ դրամ: Անցյալ տարի այդ թիվը կազմել է 442,3 մլրդ դրամ: Նշենք, որ 2008-2013թթ. ընթացքում ամերիկյան դոլարը դրամի նկատմամբ 33,9 տոկոսով ամրապնդվեց:
Նախկինում առաջատարը «բնակչության հաշվին իրականցվող շինարարությունն էր»: Նույն 2008թ.-ին շինարարության ծավալը կազմել է 599,1 մլրդ դրամ(մոտ 2,0 մլրդ դոլար): Վերջին հինգ տարում ցուցանիշը կրճատվել է 4,9 անգամ: Այդ կերպ, ընդհանուր ցուցանիշի դինամիկայի վրա ազդեց «բնակչության» շինարարության կրճատումը:
Շքեղ առանձնատների կառուցումը իր հիմքում պարունակում էր «սեփական տուն» ունենալու ցանկություն: Բացի այդ, դոլարով կապիտալ ունեցողների համար այն ժամանակ հեռանկարային էր թվում ներդրումը անշարժ գույքի մեջ:
Հիշեցնենք, որ 2003-2008թթ. ընթացքում Հայաստանոմ դորալը 1,9 անգամ «թուլացել է»: Այնուհետ նկատվեց աճ, սեփական տների հետ կապված ցանկություններն իրականացան, սակայն նկատվեց նաեւ լճացում: Այնպես որ վերադարձը բարենպաստ ժամանակներին պահանջում է բնակչության բարեկեցության «փոքր» աճ, միջին դասի ձեւավորում:
Վերահիշյալ դրական տեղաշարժը հաշվետու եռամսյակում կապված էր «կազմակերպությունների հաշվին» աշխատանքների ընդարձակման հետ: «Կազմակերպությունների» շնորհիվ շինարարության ֆիզիկական ծավալի աճը կազմել է 3,0 մլդր դրամ կամ 14,2 տոկոսով: Հանրապետությունում շինարաության ընդհանուր ծավալում տեսակարար կշիռն աճի տեմպի շնորհիվ կազմել է 6,4 տոկոսով ավել՝ 53,4 տոկոս:
Հաշվարկների համաձայն՝ «կազմակերպությունները» նպաստել են բնագավառի 6,7 տոկոս աճին: Սակայն տոկոսային ազդեցությունը հասցվել է նվազագույնի պետության հաշվին իրականացվող շինարարության անկման, միջազգային վարկերի, «բնակչության միջոցների» պատճառով:
Հավելենք, որ հաշվետու եռամսյակում շահագործման է հանձնվել 102 բնակելի շինություն, որը կառուցել էր «բնակչությունը»: Պարզ է, որ շինարարությունը սկսվել է նվազագույնը մեկ տարի առաջ: Ուստի բերված ցուցանիշը չի բնութագրում այդ բնագավառի արդի վիճակը:
Սմբատ Գրիգորյան



























