Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

Արմեն Ալավերդյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 

1958 թ. հոկտեմբերի 9,  Մարտունու շրջանի Երանոս գյուղ

Կրթություն

1966-1976 թթ. - Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոց

1976-1980 թթ. - Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետ,  տնտեսագետ

1983-1986 թթ. - Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրա,

1988 թ. -  պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտադրանքի որակի տեսական հիմքերը եւ դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով

Աշխատանքային գործունեություն

1982-1990 թթ. - Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոն` ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ

1990-1991 թթ. - ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարություն,  գլխավոր մասնագետ

1991-1992 թթ. - ԿԱ հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ

1992-1994 թթ. - Մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, այնուհետեւ` վարչության պետ

1995-1999 թթ. - ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալ

1999-2000 թթ. - ՀՀ պետական եկամուտների փոխնախարար

2000-2008 թթ. - ՀՀ  ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ

2008-2012 թթ. - ՀՀ ԿԱ  պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

2012 – 2014 թթ. - ՀՀ ԿԱ  պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ունի հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ Նախագահի  հրամանագրով 2005 թ.պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: ՀՀ Նախագահի  հրամանագրով 2011 թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Ֆրիտյով Նանսենի» անվան հիմնադրամի կողմից 2002 թ. պարգեւատրվել է «Ֆրիտյով Նանսենի» հուշամեդալով: Պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ԱԺ ներկայացրել է մի քանի տասնյակ օրենքների նախագծեր` որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ: Ունի 20-ից ավելի հրատարակված գիրք եւ գիտական հոդված:

Տիրապետում է ռուսերենի, ֆրանսերենի:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու  որդի: