Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

***

Արթուր Աֆրիկյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1961 թ. նոյեմբերի 15, ք. Երևան

Կրթություն

1984 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ

Աշխատանքային գործունեություն

1979-1980 թթ. - Հուշարձանների վերականգնման հատուկ գիտաարտադրական

1982-1983 թթ. արվեստանոց` բանվոր, տնտեսագետ

1980-1982 թթ. - Ծառայություն խորհրդային բանակում

1983-1990 թթ. - Երևանի Օրջոնիկիձեի շրջխորհրդի գործադիր կոմիտեի ֆինբաժին`տնտեսագետ, ավագ տնտեսագետ, հարկային գլխավոր վերստուգիչ-հարկային տեսչության պետ

1990-2000 թթ. - Էրեբունու, Շահումյանի, Մաշտոցի, Էջմիածնի, Կոտայքի և Խորհրդայինի հարկային տեսչությունների պետ

2000-2001 թթ. - ՀՀ պետական եկամուտների նախարարի խորհրդական

2001-2002 թթ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար

2002-2008 թթ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ

2008 թ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

2008 – 2014 թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

ՀՀ Նախագահի 2003 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ Նախագահի 2011 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: