Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

***

Տիգրան Բարսեղյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 

1972 թ. մարտի 1, ք. Երևան

Կրթություն

1978-1988 թթ. - Երևանի թիվ 177 միջն. դպրոց

1988-1993 թթ. - Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1993-1994 թթ. - ՀՀ դատախազություն, ստաժոր

1994-1996 թթ. - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, քննիչ

1996-1999 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժին՝ առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ

1999-2000 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ

2000 թ. - ՀՀ ՆԳՆ, Երևանի ՆԳ վարչություն, հետաքննության բաժանմունքի պետ

2000-2003 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ

2003-2008 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

2008-2009 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2009 – 2014 թթ. - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

Պահեստի սպա, զինվորական կոչումը` կապիտան: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի և գերմաներենի:

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի որդի և դուստր:

***

Վախթանգ Միրումյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 

1975 թ. մայիսի 15, Գորիսի շրջանի Վերիշեն գյուղ

Կրթություն

1982-1992 թթ.- Գորիսի շրջանի Վերիշենի միջնակարգ դպրոց

1992-1997 թթ.- Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի շուկայագիտության ֆակուլտետ, ինժեներ-ապրանքագետի որակավորում

2003-2004 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, հայցորդ

2004 թ. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեություն

1997-1998 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ

1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ

1999-2000 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության անուղղակի հարկերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար

2000-2006 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ

2006-2011 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ

2011-2012 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

2012 – 2014 թթ.- ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

ՀՀ Նախագահի 2013 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում: Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: ՀՀ վարչապետի որոշմամբ 2011 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատանքային գործունեության ընթացքում արտերկրում մասնակցել է հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք աշխատաժողովների, որպես ՀՀ պատվիրակության ղեկավար համակարգել է ՀՀ և այլ երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի նախապատրաատմանն ուղղված բանակցությունների գործընթացը:

Ունի հրատարակված գիտական հոդվածներ: Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր: