Ազգային Ժողովը երկրորդ` վերջին ընթերցմամբ հավանություն է տվել «Առեւտրի եւ ծառայութունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծին: Առաջարկությանը կողմ են քվեարկել 105 պատգամավորներ, դեմ` 4, ձեռնպահ` 11:
Նշելի, որ ավելի վաղ օրինագծի շուրջ իրենց մտահոգությունն էին հայտնել ԲՀԿ եւ ՀԱԿ տնտեսագետ-պատգամավորներ Միքայել Մելքումյանը եւ Հրանտ Բագրատյանը: Օրինագծով առաջարկվում է սննդային եւ ոչ սննդային ապրանքների լայն տեսականու շրջանառության վերահսկման նպատակով դրանց դրոշմավորում ապահովել:
Մելքումյանը հայտարարել էր, որ ներկայումս ֆերմերներից կաթի գնման եւ վերամշակման միջեւ կիրառվող մարժան շրջանառության հստակ գրացմանն ուղղված քայլերը չափազանց խնդրահարույց են դարձնում կաթի կոմբինատների համար: Բագրատյանն էլ հավելել էր, որ դրոշմներից խուսափելու եւ ապրանքը կշռով վաճառելու («մուրաբան տնական բանկաները լցնելու») համատարած պրակտիկա է ծավալվելու:
Պարտադիր դրոշմների մասին պահանջը տարածվում է կաթնամթերքների (թթվասեր, կեֆիր, յոգուրտ), սուրճի, թեյի, ձկնեղենի, մսամթերքի, բուսական յուղի, մրգային եւ բանջարեղենային պահածոների, ջեմի եւ պաղպաղակի, ինչպես նաեւ դիմահարդարման միջոցների (ներառյալ մազերի խնամքի համար) եւ օճառի վրա:
2013թ. հուլիսի 1-ից պրակտիկան կիրառվում է նաեւ գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչների նկատմամբ եւ էֆեկիվ արդյունքներ է գրանցել (պաշտոնական տվյալներով շրջանառությունն աճել է 1,5-2 անգամ)` միաժամանակ այդ ապրանքների` 20-30 դրամով թանկացման հանգեցնելով, չնայած դրոշմներն անվճար են (365 դրամը հետագա հարկերից հետ են հաշվանցվում): Մասնագետների կարծիքով, այդ կերպ բիզնեսը փորձում է «ստվերի» կրճատման հետ կապված ծախսերը փակել:




























