Հայաստանի բանկային համակարգի ակտիվների ծավալի` ՀՆԱ-ի հանդեպ հարաբերակցությունը 2007-13թթ. ընթացում երեք անգամ աճել է: Այս մասին մայիսի 19-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հիշյալ հարաբերակցությունը հիշյալ տարիներին 24,4 տոկոսից 77 տոկոսի է հասել: Վարկերի` ՀՆԱ-ի հանդեպ հարաբերակցությունը եւս ավելի քան եռակի անգամ աճ է գրանցել` 13-ից 43 տոկոս: Բացարձակ ցուցանիշներով համակարգի վարկային պրոֆիլը 400 մլրդ դրամից 1,7 տրլն դրամի է հասել (շուրջ 4,1 մլրդ ԱՄՆ դոլար), ավանդայինը` 400 մլրդ դրամից` 1,5 տրլն դրամ (շուրջ 3,6 մլրդ ԱՄՆ դոլար):

Նույն տարիներին նվազել է նաեւ ավանդային եւ վարկային տոկոսադրույքների միջեւ գործող «մկրատը» (վարկային տոկոսը նվազել է 4-5 կետով, իսկ ավանդայինը` աճել 1-2 կետով): «Այսպիսով, մեզ հաջողվել է դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներին: Ոչ մի ֆինանսական կառույց անվճարունակության հետ կապված խնդիր չի ունեցել, եւ բջուջետային աջակցության կարիք չի զգացվել», - ամփոփել է Ջավադյանը: