Ինչպես հայտնի է, մեր աշխատանքային միգրանտների մի ողջ բանակ Ռուսաստանում է գտնվում, այնտեղից Հայաստան մուտք է գործում անհատական դրամական փոխանցումների մեծ մասը: Հասկանալի է, որ այս ոլորտում ամեն տեղաշարժ անմիջապես ազդում է ընտանիքների կենսամակարդակի վրա: Հիշեցնենք, որ փետրրվարին Ռուսաստանից ոչ կոմերցիոն բնույթի անհատական փոխանցումները տարվա կտրվածքով կրճատվել են 1,7 մլն-ով կամ 2 տոկոսով:

Սովորաբար հունվարը տարվա ընթացքում բնութագրվում է  դրամական փոխանցումների նվազագույն չափով: Սակայն ընթացիկ տարում գրանցվել է յուրատեսակ ռեկորդ՝ դրամական փոպանցումների ընդհանուր ծավալն ավելացել է 23,4 տոկոսով՝ 15,3 մլն դոլար:

Հունվարի համեմատ փետրվարին դրամական փոխանցումների ծավալը կտրուկ աճել է: Անցյալ տարի փետրվարյան ցուցանիշը հունվարյանին գերազանցեց 13,7 մլն դոլարով՝ 30,1 տոկոսով: Ընթացիկ տարում տարբերությունը կազմել է 2,6 մլն դոլար:

Ռուսաստանից դրամական փոխանցումների անբարենպաստ պատկերը փետրվարին բացատրվեց ուկրաինական ճգնաժամի հետեւանքներով, Ռուսաստանի մուտքի պայմանների խստացմամբ: Ամենայն հավանականությամբ, վերջին գործոնն էական նշանակություն չի ունեցել: Ընդհանուր առմամվ պատկերը կրկնեց 2009թ.-ին Ռուսաստանի ճգնաժամը, եւ այն լավատեսություն չի առաջացնում այս բնագավառում:

Սակայն մարտին բացասական կանխատեսումներն արդարացել են: Այս ամիս «ռուսական» դրամական փոխանցումների ծավալը տարվա կտրվածքով աճել են 3,1 մլն դոլարով կամ 3,2 տոկոսով: