Անհասկանալի է, թե ինչու է ընդդիմությունը պահանջում չեղյալ համարել պարտադիր կուտակային կենսաթոշակները, սակայն դեմ չէ խոշոր ընկերությունների աուդիտին: Այդ մասին մայիսի 19-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր, էկոնոմիկայի խոհրդարանական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը՝ «Հաշվապահական հաշվարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ: Նախագիծն առաջարկում է ազատել խոշոր ընկերություններին(տարեկ ավելի քան 1 մլրդ դրամ շրջանառությամբ) պարտադիր արտաքին աուդիտից՝ հիմնվելով աուդիտորական եզրակացությունների հաճախ կեղծ լինելու վրա:

«Ահա դուք նշում եք, որ քաղաքացիներին պետք չէ պարտադրել տնօրինել իրենց եկամուտը, եթե խոսքը հարկերի մասին է: Ուստի կուտակային կենսաթոշակները քաղաքացիական իրավունքի խախտում են: Իսկ ի՞նչ է այդ դեպքում պարտադիր աուդիտը: Միգուցե բիզնեսը չի ցանկանում այն: Ինչո՞ւ ստիպել նրան գումար ծախսել, երբեմն նույնիսկ խոշոր չափով»,- հայտարարել է Այվազյանը:

Նրա խոսքով՝ բիզնեսի թափանցիկության մասին պահանջները պետք է այլ կերպ լուծվեն. Պայմանները պետք է այնպես դասավորվեն, որ բիզնեսի համար շահավետ լիներ «թափանցիկ» աշխատելը: «Լավագույն օրինակը պետական գնումներն են: Չես անցնում արտաքին աուդիտ, չես մասնակցում: Եվ տեսեք, թե քանի ընկերություն է գնահատել սա: Ինքնուրույն են ցանկանում աուդիտ անցնել՝ առանց պարտավորվածության»,- հայտարարել է Այվազյանը: