Հայաստանի գյուղացիները կարոտում են խորհրդային ժամանակներում շրջանների բաժանումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն Աղվերանում կայացած կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր վարչական մարզերի ամրապնդմանը: Կոնֆերանսի կազմակերպիչն էր  Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը:

Տերտերյանի խոսքով՝ այժմ ընտրությունը պարզապես համայնքների մեծացման եւ խորհրդային շրջանների դրանց վերածման միջեւ է՝ ընդ որում խոսքը ոչ միայն տարածքային առումով, այլեւ իրավասությունների: Դեռ նախապատվությունը տրվում է  պարզապես մեծացմանը:

Խորհրդային շրջանների լիազորություններն ավելի ընդարձակ էին: Սակայն մարդկանց համար, հատկապես մարզերում, ավելի կարեւոր է ոչ թե  ինքնակառավարման մակարդակը, այլ հարաբերական բարեկեցությունը, որոնք նրանք տեսել են խորհրդային տարիներին: «Այլ հարց է, որ փոքր երկիրը չունի այն հնարավորությունները, որոնք ուներ այն ժամանակ մեծ երկիրը՝ օբյեկտիվ պատճառներով: Ուստի եթե մենք կրկին շրջաններ ստեղծենք, ապա սպասումներ կառաջացնենք, որոնք իրականցնել, դարձյալ օբյեկտիվ պատճառներով, չենք կարողանա, եւ դժվար թե այսօր ինչ-որ մեկը կարողանա»,- հավելել է Տերտերյանը:

Նշենք, որ հանրապետության գյուղերի բնակիչները շարունակում են երկիրը չափել շրջաններով, եւ այն հարցին, թե որտեղից են, անվանում են հենց շրջանը: Շրջկենտրոնի միավորող դերն անվիճելի է: Իսկ ահա առաջարկըմիավորել մի քանի գյուղեր եւ վերցնել հարեւան գյուղի անվանումը, ընկալվում է որպես ինքնիշխանության կորուստ: