Բիզնեսմեն նախարարները կհեռանան կառավարությունից, մայիսի 20-ին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը
«Ես տեղեկություն չունեմ այն մասին, թե որեւէ նախարար իմ կառավարությունում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում:
Դա թույլ չի տալիս նաեւ Սահմանադրությունը: Եթե նման մարդիկ լինեն, նրանք կհեռանան կառավարությունից », - հայտարարել է վարչապետը:
Սխալներն անխուսափելի են, հավելել է Աբրահամյանը, քանի որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: «Բայց մենք ցանկանում ենք, որ դրանք հնարավորինս քիչ լինեն: Կգտնվեն մարդիկ, որոնք կխոսեն մեր անհաջող կադրային քաղաքականությունից: Բայց ինձ համար գլխավորը պրոֆեսիոնալ կադրեր նշանակելն ու չշտապելն է», - ասել է Աբրահամյանը:




























