Անհրաժեշտ է քիչ խոսել Ղարաբաղի մասին՝ Մաքսային միության համատեքստում, մայիսի 20-ին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին:
Եվրասիական տնտեսական տարածք Հայաստանի ինտեգրացիան ճիշտ քայլ է: Բայց հանուն դրա չարժե վճարել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսային սահմանով:
«Մենք շարունակում ենք գործընկերների հետ բանակցությունները: Մենք պետք է շարունակենք բանակցությունները, որովհետեւ դա բխում է տնտեսական եւ, ինչու ոչ, պետության պաշտպանության շահերից:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, կխնդրեի այդ թեմայով քիչ խոսել: Մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ մեր ցանկացածի պես լինի: Բայց որքան շատ ենք մենք այդ մասին խոսում, այնքան շատանում են խոչընդոտները»,- հայտարարել է Աբրահամյանը:




























