Մոսկվայում անցած «Եվրատեսիլ-2009» մրցույթի մասնակիցներին տրվել է ավելի քան 10 միլիոն հանդիսատեսի ձայներ։ Այս մասին, ասել է Եվրոպական Հեռարձակող միությունը եւ Digame ընկերությունը, որը ձայների ընդունման եւ մշակման պատասխանատուն է։ Անցյալ տարի այդ թիվը կազմել էր 8.8 միլիոն։

ԵՀՄ-ը ինչպես խոստացել էր, մրցույթի կայքում տեղեկատվություն էր տեղադրել այն մասին, թե ինչպես էր եվրոպացի հանդիսատեսը քվեարկել մրցույթի եզրափակչին։ Այդ տվյալները ստուգվել եւ հաստատվել են երկու անկախ աուդիտորական ընկերությունների կողմից։

Նշենք, որ այս տարվա Մոսկվայում կայացած «Եվրատեսիլ-2009»-ի ժամանակ ձայների հաշվարկի «խառը» համակարգ է կիրառվել, որը նորություն էր։ Մասնակիցների վերջնական տեղերը կազմվել են հանդիսատեսի քվեարկության եւ մասնագիտացված ժյուրիի արդյունքների համաձայն (42 երկիր) 50-50 համամասնությամբ։

Այդ կերպ, արդյունքների համաձայն, Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը գրավեց առաջին տեղը, իսկ Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Պրիխոդկոն բարձրացավ երեք հորիզոնականով՝ գրավելով 8-րդ տեղը, ոչ 11-րդը։ Մինչդեռ հանրահայտ ֆրանսուհի Պատրիսիա Կաասը 8-րդ հորիզոնականից իջել էր 17-րդը։ Հայաստանին հասավ 9-րդ տեղը։ Մրցույթի եզրափակչի մասնակիցների տեղերը հետեւյալ կերպ են դասվել.

Նորվեգիա 1 (1)

Ադրբեջան 2 (3)

Թուրքիա 3 (4)

Իսլանդիա 4 (2)

Հունաստան 5 (7)

Էստոնիա 6 (6)

Բոսնիա եւ Հերցեգովինա 7 (9)

Ռուսաստան 8 (11)

Հայաստան 9 (10)

Անգլիա 10 (5)

Ալբանիա 11 (17)

Ուկրաինա 12 (12)

Մոլդովա 13 (14)

Ռումինիա 14 (19)

Շվեդիա 15 (21)

Խորվաթիա 16

Ֆրանսիա 17 (5)

Պորտուգալիա 18 (15)

Դանիա 19 (13)

Լիտվա 20 (23)

Իսպանիա 21 (23)