Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին այցելել է մայրաքաղաքի Հայկավան թաղամաս եւ մասնակցել Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի 7-րդ գոտու բացման հանդիսավոր արարողությանը:

Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է նաեւ Ստեփանակերտի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բազմահարկ շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

Նախագահը կարեւորել է արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքների շարունակական ընդլայնումը եւ արդիականացումը՝ այն համարելով տնտեսության զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմնական խթաններից մեկը:

Բակո Սահակյանը նշել է, որ մայիսյան Եռատոնի նախաշեմին նման կարեւորագույն օբյեկտների շահագործման հանձնումը կրկնակի ոգեւորիչ է: